Բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների կանոնները ԵՏՄ-ում պետք է ստանդարտ լինեն. ՀՀ փոխվարչապետ
Բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների կանոնները ԵՏՄ-ում պետք է ստանդարտ լինեն։ Այս մասին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում։
Երեւանում սեպտեմբերի 30-ին ընթանում է «Եվրասիական աշխարհամասի տարանցման ներուժը» համաժողովը։
Հանաժողովին մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը, ԵՏՄ մասնակից երկրների քաղաքական գործիչներ, բիզնես հանրույթի ներկայացուցիչներ։
Պատասխանելով ռուս-վրացական սահմանին հայկական բեռնատարների խնդիրների (պաշտոնական վարկածով՝ բեռնատարների գերծանրաբեռնվածության պատճառով) մասին հարցին՝ Գրիգորյանը նշել է, որ խնդիրը քննարկվում է։
«Քննարկումներն անհրաժեշտ են, որպեսզի բերեն բեռնափոխադրումների կանոնների միասնական կանոնների, տրանսպորտային ենթակառուցվածքների, սակագների։ Համոզված եմ, որ խնդիրը կկարգավորվի»,- նշել է փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ փոխադրումները թիվ մեկ խնդիրն են ԵՏՄ բոլոր երկրների համար։ «Միասնական տարանցման միջանցք չի ներդրվել։ Փորձում ենք անել դա։ Փոխադրումների եւ տեղաշարժի կանոնները ԵՏՄ-ում պետք է ստանդարտ լինեն։ Հակառակ դեպքում կազմակերպության արդյունավետությունը հարցականի տակ է»,- կարծում է Գրիգորյանը։ Նա ավելացրեց, որ այսօր հարցը քննարկվել է, եւ հույս ունի, որ արդյունքներ կլինեն։
«Համոզված եմ, որ հանդիպմանը սուր քննարկումներ կլինեն»,- ասել է Մհեր Գրիգորյանը։