Յուրգեն Կլոպ․ Հաղթեցինք, բայց այնքան էլ գոհ չեմ մեր խաղից
«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է հաղթականը Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ՝ 1։0։
«Կարեւոր էր այս հաղթանակը։ Ունեցանք հրաշալի պահեր, բայց մեկ գոլ խփեցինք։ Այսպիսի հանդիպումները ոչ միշտ են աչքի ընկնում գեղեցիկ ֆուտբոլով։ Պետք է համառ աշխատանք տանել, որպեսզի հասնել արդյունքի։
Պետք է հարգել մրցակցին։ «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղալը հեշտ չէ։ Ես հիասթափված էի առաջին խաղակեսից հետո։ Ընդմիջմանը զրուցեցինք այդ մասին խաղացողների հետ։ Այնքան էլ գոհ չեմ մեր խաղից»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» ընթացիկ առաջնությունում միայն հաղթանակ է տարել եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։