Այսօր՝ սեպտեմբերի 28-ին նշվում է Տեղեկատվության ազատության միջազգային օրը
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին նշվում է Տեղեկատվության ազատության միջազգային օրը:
Այլ կերպ այս տոնը կոչվում է տեղեկանալու իրավունքի միջազգային օր:
Այս տոնին սկիզբ է դրվել 2002 թվականին Բուլղարիայում, ազատ խոսքի ջատագովների կողմից, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների նախաձեռնությամբ:
Նախաձեռնողների նպատակն էր ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ յուրաքանչյուր անհատ իրավունք ունի ստանալ հասարակական կարևորության տեղեկատվություն: