Ինչպես է Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանը հետապնդել Մարտի 1-ի գործով դատավոր Դանիբեկյանին և ինչու է վերջինիս թիկնապահ տրամադրվել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին քիչ առաջ թիկնապահ է տրամադրվել:
Մոտ մեկ ժամ առաջ համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը մի խումբ անձանց հետ հետապնդում և հարցեր տալիս Աննա Դանիբեկյանին: Մութաֆյանը մասնավորապես հետաքրքրվում էր, թե արդյոք Դանիբեկյանը կա «դատարանի պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում»: Նրանք Աննա Դանիբեկյանին հետանդեցին մինչև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:
Այս միջադեպին անդրադարձել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում հայտնելով, որ Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին արդեն տրամադրվել է պահպանություն/թիկնապահ։ Հիմա աշխատանքներ են տարվում տան պահպանության և տան անդամների պաշտպանության ուղղությամբ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: