Հայաստանյան բանկերից մեկի բարձրաստիճան մի պաշտոնյա բանկից գումար է յուրացրել և դիմել փախուստի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ հայաստանյան բանկերից մեկի բարձրաստիճան մի պաշտոնյա բանկից գումար է յուրացրել և դիմել փախուստի:
Յուրացված գումարը բավական մեծ է՝ 600 հազար դոլար:
Իրավապահ մարմինները տեղեկացված են այս միջադեպի մասին եւ համապատասխան գործողություններ են ձեռնարկում:
Սա առաջին դեպքը չէ, երբ բանկի ներկայացուցիչը գողանում է իրեն վստահված դրամական միջոցները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: