Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Թուրքմենստանի Անկախության օրվա կապակցությամբ:
Այս ամսաթիվը նշանակալի է երկրի նորագույն պատմության մեջ եւ դարձել է կարեւոր քաղաքական եւ տնտեսական վերափոխումների, միջազգային լայն համագործակցության խորհրդանիշ:
Համոզված եմ, որ մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները կշարունակեն նպաստել առեւտրատնտեսական, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության արդյունավետության բարձրացմանը:
Օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ քաջառուղջություն եւ բարեկեցություն, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»: