ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի Նեյմարին
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունն առաջիկայում նոր պայմանագիր կառաջարկի թիմի բրազիլացի հարձակվող Նեյմար Ժունիորին, տեղեկացնում է Le10Sport-ը:
ՊՍԺ-ն Նեյմարին կառաջարկի ավելի բարձր աշխատավարձով 5 տարվա պայմանագիր՝ նախատեսված մինչև 2024 թվականի հունիս:
Բրազիլացի հարձակվողի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:
Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը՝ ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց: