Հայ եկեղեցու պատմությունը կշարունակվի ուսուցանվել դպրոցներում, բայց դասագիրքը պետք է բարեփոխվի. Գարեգին Բ (Տեսանյութ)
Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցական առարկաների ցանկից հանելու մասին խոսակցություններին, ասել է, որ իրենց առջև նման հարց չի բարձրացված:
«Մենք կարծում ենք, որ հայ եկեղեցու պատմությունը կշարունակվի ուսուցանվել դպրոցներում: Պարզապես համատեղ մենք մեր հանդիպումների ընթացքում անդրադարձ ենք կատարել, որ պետք է բարեփոխվի դասագիրքը բովանդակային առումով»,-ասել է նա:
Հիշեցնենք, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել էր Կոմիտաս վարդապետի շիրիմին, որից հետո պատասխանել էր լրագրողների հարցերին: