Ռոբոտին մարմնամարզական վարժություններ են սովորեցրել (Տեսանյութ)
Boston Dynamics ընկերությունը ցույց է տվել Atlas մարդանման ռոբոտի նոր հնարավորությունները: Այն տպավորիչ մարմնամարզական վարժություններ է կատարում, այդ թվում՝ ձեռնականգ, սալտո եւ ցատկ 360 աստիճանով, հաղորդում է Nat-geo-ն:
Ինժեներները մշակել են ռոբոտին կառավարելու ալգորիթմները, որոնց շնորհիվ այն կարող է ինքնուրույն հաշվարկել իր շարժումները: Բացի այդ, այժմ ալգորիթմները ռոբոտին թույլ են տալիս բարդ մանեւրներ կատարել, առանց ընդհատումների:
Atlas-ը կառուցվել է 2013-ին: Վերջին մոդելը կշռում է 80 կգ եւ կարող է շարժվել վայրկյանում 1,5 մետր արագությամբ: