Խորհրդարանի կողմից ՍԴ- ի վրա ճնշում չկա. Ռուստամ Բադասյան (Տեսանյութ)
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը օրենսդիր մարմնի՝ ԱԺ-ի ներկայացուցիչների կողմից Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշում չի տեսնում: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում:
Հարցին, թե ճնշում չի՞ համարում, որ ԱԺ-ն քննարկում է ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցը, նա պատասխանեց. «ԱԺ-ն սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններն է իրականացնում»:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց և դրական եզրակացություն տվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ Իմ քայլի նախաձեռնությանը:
Հիշեցնենք նաև, որ քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Ռուստամ Բադասյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: