17 պատճառ, թե ինչու լավագույնի մրցանակը ստացավ Մեսսին
«Բարսելոնան» պաշտոնական կայքում ներկայացրել է 17 պատճառ, թե ինչու պետք է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը (ՖԻՖԱ) ստանար կատալոնական ակումբի 32-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։
Իսպանիայի չեմպիոնություն եւ սուպերգավաթ
Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու
Եվրոպայում լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ»
Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու
600-րդ գոլը «Բարսելոնայում»
Եվրոպայի առաջատար առաջնություններում տուգանայինից խփած գոլերով առաջատար
400-րդ գոլը Պրիմերայում
Մեկ մրցաշրջանում 6-րդ անգամ 50-ից ավելի գոլ
Պրիմերայում ռեկորդ հաղթանակների քանակով
«Բարսելոնայում» ռեկորդ հաղթանակների քանակով
Ռեկորդ Իսպանիայի չեմպիոնական տիտղոսների քանակով
Պրիմերայի առաջատար գոլային փոխանցումների քանակով
Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալ
11-րդ մրցաշրջանում անընդմեջ 20-ից ավելի գոլ Պրիմերայում
Իսպանիայի գավաթի խաղարկություններում 50-ից ավելի գոլ
50-ից ավելի հեթ-տրիկ
Իսպանիայի գավաթի խաղարկության 6 եզրափակիչներում գոլ խփած առաջին խաղացող