Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները մեկնել են Միլան (Լուսանկար)
Սեպտեմբերի 23-ին Միլանում տեղի կունենա FIFA Football Awards մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայտնի կդառնան աշխարհի լավագույն ֆուտբոլիստի, դարպասապահի և մարզիչի անունները:
FIFA The Best տիտղոսին հավակնող «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկն արդեն մեկնել են Միլան:
Աշխարհի լավագույն դարպասապահի կոչմանը հավակնում են «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը և «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը:
Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, Չեմպիոնների լիգայի փոխչեմպիոն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հավակնում են տարվա լավագույն մարզիչի կոչմանը:
Մրցանակաբաշխությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին:
Լուսանկարներ՝ ԱՅՍՏԵՂ