Մադուրոն կարծում է, որ ԱՄՆ-ը ծրագրում է խափանել 2020-ին Վենեսուելայի խորհրդարանական ընտրությունները
ԱՄՆ-ը ծրագրում է խափանել Վենեսուելայի խորհրդարանական ընտրությունները, որոնք կանցկացվեն 2020 թվականին: Այս մասին «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում ասել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Անձամբ ես կարող եմ զգուշացնել միջազգային հանրությանն այն մասին, որ Միացյալ Նահանգների ներկայիս կառավարությունը Վենեսուելայի դեմ իր ծայրահեղական քաղաքականությամբ եւ ոչ ավանդական պատերազմով դիտարկում է խորհրդարանական ընտրությունների խափանման հնարավորությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ Վենեսուելան այդ ծրագրերը հաստատող տեղեկություն ունի:
Խոսելով խորհրդարանական ընտրություններին ԱՄՆ-ի հնարավոր միջամտության պատճառների մասին, Մադուրոն նշել է, որ «նրանք գիտեն, որ չեն կարող հաղթել այդ ընտրություններին ճիշտ այնպես, ինչպես եղավ 2018 թվականի մայիսի 20-ին նախագահական ընտրությունների ժամանակ»: