Երևան, 10.Մայիս.2024, 00:00 |
Թուրքիան հերքում է Իսրայել արտահանման արգելքը... Եկե՞լ եք՝ ծեծեք մեզ․ բարի ծառայություն, տղե՛ր... Բագրատ Սրբազանը վերադարձավ Հանրապետության հրա... Հութիները անօդաչու սարքերով և հրթիռներով հարվ... Չինական արտահանումը Ռուսաստան կրկին կրճատվել ... Վահանակ՝ Կիպրոսի Արմենիաս փողոցում Ես ո՛չ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ո՛չ՝ Ս... Ինդոնեզիայի բնակիչն ամուսնությունից 12 օր անց... Որքան մարդ է մասնակցել Հանրապետության հրապարա... ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա.... Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան Հաղթանակի և... «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լ... Բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճ... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-... ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն ա... Միքայել Հայրապետյանը՝ Սամբոյի Եվրոպայի Ֆեդերա... Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է Ոստիկանները ձերբակալել են հրապարակ ներխուժած ... Մշակույթն է մեր զենքը, գոյության աղբյուրը. վի... ՔԿ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությա... Մի՛ նեղվեք ոչ մի բանից․ վստահ ասում եմ, վստահ... ՌԴ-ն կանի հնարավորը՝ կանխելու գլոբալ հակամարտ... Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գ... Օլիմպիական կրակը հասել է Ֆրանսիա ԱԺ խմբակցությունները պատրաստ են իմպինչմենտի գ... Խաղաղ անհնազանդության գործողություններ ենք ան... Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաս... Այստեղ ենք, կանգնելու եկեղեցու կողքին. ժողովո... ՔՊ խմբակցությունը պատասխանել է վարչապետի հրաժ... Գիշերելու ենք Հանրապետության հրապարակում. Բագ... Առաջին քայլը լինելու է ԱԺ-ով անվստահություն հ... Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհ... Պարզապես ժամանակ ես ձգում. Սրբազանը՝ Նիկոլ Փա... Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել ... Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազա... Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան... Բագրատ Սրբազանը եւս 15 րոպե ժամանակ տվեց Փաշի... Եկեղեցու տարածքում հայտնաբերված երեխայի վիճակ... Ուզում եմ ծնկած շնորհակալություն հայտնել իմ հ... ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Իսպանիայի ազգային գ... Միասին վերադարձնելու ենք մեր արժանապատիվ ապագ... Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, կարկուտի... Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆոռնիայի ն... Մեր սրտերում միշտ մնալու է Արցախ աշխարհ վերադ... Մեծապատի՛վ իմ ժողովուրդ, խլված եռատոնդ շնորհա... Մեկ ժամվա ընթացքում պատրաստ եմ հանդիպել և քնն... Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխե... Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին 1 ժամ ժամանա... Ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրա, ո՛չ իշխանություն... Հանրապետության հրապարակում համազգային հավաքը ... Ժամանակն է, որ եռագույնը հաղթի սեւ ու սպիտակի... Ջերմ ողջույններ, գրկախառնություններ ու օրհնու... Գյումրիում հարգել են ֆաշիզմի դեմ պայքարում ան... Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասավ Հանրապե... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ծաղկեպսակ է դրել «Հաղթանակ... «Լավ են արել, որ նախկինները միացել են, իրենք ... Այս ժողովուրդը վեր է կացել ու Տավուշից քայլել... Լևոն Թաթոյանը պաշտոն է ստացել ՀՀ քննչական կոմ... «Ժամանակն է փոփոխության»․ շարժմանը միացան Վար... Ճշմարտության երթը նաև հստակ ուղերձ է աշխարհին... «Եվրատեսիլ-2024» երգի մրցույթի երկրորդ կիսաեզ... Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրա... Չակնկալիքների այս պայքարում ես, այդուհանդերձ,... Քաղաքացիները սպասում են Բագրատ Սրբազանի առաջն... Հանրապետության հրապարակն այս պահին (տեսանյութ... «Ես Հայ առաքելական եկեղեցու կողքին եմ». Մասիս... Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայա... Վահան Քերոբյանի եղբայրը միացել է «Տավուշը հան... Միայն օրենքի սահմաններում ենք գործելու. ՀՀ ոս... Կառավարության շենքը շրջապատված է ոստիկանական ... Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթո... Լոս Անջելեսի հայ համայնքը միացել է Շարժմանը Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծ... Բագրատ Սրբազանի առաջնորդած երթն այս պահին Կոմ... Ռուսական արվեստի թանգարանը մի շարք միջոցառում... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասավ... ԵԱՏՄ երկրների ղեկավարները հավանություն են տվե... Պուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են ՀՀ որոշ... Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի,... Պատրաստ եմ, ձեռքերս բաց է, թող կալանավորեն ին... Կանադայի հայոց թեմն իր աջակցությունն է հայտնե... Այս պահին Թբիլիսյան խճուղում. «Տավուշը հանուն... Երթն առաջնորդում են նահատակ հերոսների ծնողներ... Շունը կծել է նախարարության բաժնի պետին, վերջի... Տոկաևն առաջարկել է ԵԱՏՄ-ում վերացնել փոխադարձ... «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկում է երթ՝ ... Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին, թո... Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Երևան Ժաննա Անդրեասյանն այցելել է Մադրիդի Պրադո ազգ... Եթե որևէ անօրինական հրաման եղավ՝ առաջին պատաս... Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում ... Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր... Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը, հավատա՛ և ոտքի՛ կ... Ապագա հաղթանակների և կայուն ու արժանապատիվ խա... Մայր Աթոռի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնո... ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Հաղթանակ... Ազատվենք այս իշխանությունից, գոնե մեր երեխեքի... Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկ... Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների... Նավթի գներն աճել են

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Լոս Անջելեսի քաղաքապետարանում մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի անունից տրված պաշտոնական ընդունելությանը

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Լոս Անջելեսի քաղաքապետարանում մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի անունից տրված պաշտոնական ընդունելությանը։

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.


«Մեծարգո փոխնահանգապետ Էլենի Կունալակիս,

Հարգարժան քաղաքապետ Գարսեթի եւ քաղաքային խորհրդի անդամ Քրեկորյան,

Պատվավոր պետական այրեր,

Հարգելի վերահսկիչներ՝ տիկին Բարգեր եւ տիկին Սոլիս,

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ,

Գերաշնորհ հոգեւոր հայրեր,

Ձերդ Գերազանցություններ,

Ընտրյալ եւ առաջադրված պաշտոնյաներ,

Հարգելի հյուրեր,

Տիկնայք եւ պարոնայք,

Շատ ուրախալի է ինձ համար այսօր այստեղ գտնվել: Ես կցանկանայի խորին շնորհակալություն հայտնել Լոս Անջելեսի քաղաքապետ պարոն Գարսեթիին՝ այս գեղեցիկ իրադարձությունը կազմակերպելու եւ մեր հաղորդակցության համար առիթ ընձեռելու համար:

Պարոն Գարսեթի, մենք բարձր ենք գնահատում Ձեր նվիրվածությունն ու աջակցությունը հայ համայնքին: Օգտվելով առիթից` ես կցանկանայի նաեւ իմ խորին գնահատանքը հայտնել Խորհրդի անդամ Փոլ Քրեկորյանին, վերահսկիչներ Քեթրին Բարգերին եւ Հիլդա Սոլիսին` հանրային միջոցառման կազմակերպման գործում իրենց արժեքավոր ներդրման համար:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուզոմին, ով չկարողացավ մասնակցել այս հանդիպմանը, եւ ում հետ հանդիպելու եմ ավելի ուշ Նյու Յորքում՝ բարեկամության եւ Հայաստան-Կալիֆորնիա գործընկերությունն առաջ մղելու գործին իր նվիրվածության համար: Այդ հանդիպմանը Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ կստորագրվի համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր։

Իմ անկեղծ շնորհակալությունը փոխնահանգապետ Ելենի Կունալակիսին` մեզ հետ այսօր լինելու համար:

Հայաստանը մեծապես գնահատում է իր հարաբերությունները Միացյալ Նահանգների, Կալիֆորնիա մեծ նահանգի եւ Լոս Անջելես քաղաքի հետ: Սա աշխարհի այն եզակի վայրերից մեկն է, որտեղ մենք ունենք հայկական մտավոր, մշակութային, կրոնական եւ ֆինանսական ներուժի մեծ կենտրոնացում: Եվ սա շատ առումներով ծնում է հզոր կենտրոնաձիգ ուժ աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի համար:

Ես ուրախ եմ այսօր, երբ տեսնում եմ այս միջոցառմանը ներկա հայկական ավանդական բոլոր կուսակցություններին եւ կազմակերպություններին: Ես ուրախ եմ, որ տեսնում եմ բոլոր քրիստոնեական դավանանքների ծաղկուն համայնքները: Ես ուրախ եմ, որ այստեղ եմ տեսնում մշակութային, կրթական, ֆինանսական եւ փաստաբանական կազմակերպություններ: Լոս Անջելեսը՝ իր հայկական եկեղեցիներով, հուշարձաններով, դպրոցներով, մշակութային եւ մարզական կենտրոններով հայերի հիմնարար ինտեգրման հիանալի օրինակ է ամերիկյան հասարակության մեջ:

Սա շատ ամուր հիմք է, մնայուն կռվան՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններում, որն իսկապես փոխլրացնող եւ օգտակար է:

Այսօր մեր ամուր կապերը շարունակում են էլ ավելի ամրապնդվել մշակութային փոխանակումներով, համատեղ ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչն անշեղորեն բարձրացնում է մեր փոխվստահության, փոխադարձ աջակցության ու փոխըմբռնման մակարդակը:

Հաջորդ տարի մենք նշելու ենք Երեւանի եւ Լոս Անջելեսի միջեւ Քույր քաղաքների համաձայնագրի 15-ամյակը, ինչը կնշանավորվի մի շարք նախաձեռնություններով, որոնք կնպաստեն երկու քաղաքների միջեւ համագործակցությանը: Մենք բարձր ենք գնահատում նախկին քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսայի եւ ներկայիս քաղաքապետ Էրիկ Գարսեթիի` այս համագործակցությունը խթանելու եւ ընդլայնված գործընկերության նոր հնարավորություններ դիտարկելու ջանքերը:

Այս այցի ընթացքում մենք եւս մեկ քայլ կձեռնարկենք մեր բարեկամությունն առավել գործնական եւ արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Վաղը մենք ունենք մեծ Կալիֆորնիա-Հայաստան գործարար սիմպոզիում, որին կհաջորդի երկու կարեւոր պայմանագրերի կնքման արարողությունը` ուղղված մեր առեւտրատնտեսական կապերի զարգացմանը:

Սա լավ առիթ է՝ մեր երախտագիտությունը հայտնելու Կալիֆորնիա նահանգի եւ Լոս Անջելես քաղաքի իշխանություններին՝ մեր երկրի մշակութային եւ ավանդույթային արժեքները մշտապես ի ցույց դնելու համար: Դա արժեքավոր ներդրում է այս երկրում Հայաստանն առավել ճանաչելի դարձնելու եւ այն ամերիկյան տուրիստական քարտեզների վրա երեւակելու ուղղությամբ: Բոլոր այդ փառատոնները, կինոցուցադրությունները, համերգները եւ մյուս միջոցառումներն ազդակներ են ստեղծում Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ ավելի ակտիվ փոխանակումների, մարդկանց միջեւ ավելի ինտենսիվ շփումների համար։

Կցանկանայի նաեւ հավաստել մեր երախտագիտությունը Կալիֆորնիա նահանգի եւ Լոս Անջելես քաղաքի իշխանություններին` այս մեծ քաղաքի հենց սրտում Հայոց ցեղասպանության հուշարձանի բացմանն օժանդակելու համար: Այն վեր է հառնում որպես Լոս Անջելեսի հանրային տարածքի վրա կառուցված առաջին հուշահամալիր՝ նվիրված Հայոց ցեղասպանության եւ բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Այն նաեւ մեր համայնքի երախտագիտության արտահայտությունն է Միացյալ Նահանգներին, ամերիկացի ժողովրդին, Կալիֆորնիա նահանգին եւ այս գեղեցիկ քաղաքին:

Մենք ակնկալում ենք շարունակել մեր համագործակցությունը Կալիֆորնիայի իշխանությունների հետ: Մենք ակնկալում ենք սերտացնել մեր փոխանակումները Լոս Անջելես քաղաքի հետ: Մենք պատրաստ ենք ամրապնդել մեր բարեկամությունը Կալիֆորնիայում ընտրված պաշտոնյաների հետ, որոնցից շատերը Հայաստանի նվիրյալ բարեկամներն են Կալիֆորնիայի հայամետ պատգամավորական խմբում, Սենատի Կալիֆորնիայի հանձնախմբում, Հայաստանի եւ Արցախի հետ փոխադարձ առեւտրի կենտրոններում, արվեստի եւ մշակութային փոխանակման օջախներում, եւ իհարկե, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբում:

Մենք առաջ կշարժվենք հայ-կալիֆորնիական համագործակցության խորացմանն ուղղված մեր ջանքերում, իսկ Լոս Անջելես քաղաքը կլինի հիմնական կիզակետը՝ միանգամայն հասկանալի պատճառներով: Վստահ եմ, որ այդ հարաբերությունները դինամիկ կերպով կզարգանան՝ ընդգրկելով նորանոր նախաձեռնություններ եւ համատեղ ջանքեր:

Շնորհակալ եմ բոլորիդ, որ այսօր այստեղ եք»։

Ելույթներով են հանդես եկել նաեւ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը։

դիտվել է 210 անգամ
Թուրքիան հերքում է Իսրայել արտահանման արգելքը... Եկե՞լ եք՝ ծեծեք մեզ․ բարի ծառայություն, տղե՛ր... Բագրատ Սրբազանը վերադարձավ Հանրապետության հրա... Հութիները անօդաչու սարքերով և հրթիռներով հարվ... Չինական արտահանումը Ռուսաստան կրկին կրճատվել ... Վահանակ՝ Կիպրոսի Արմենիաս փողոցում Ես ո՛չ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ո՛չ՝ Ս... Ինդոնեզիայի բնակիչն ամուսնությունից 12 օր անց... Որքան մարդ է մասնակցել Հանրապետության հրապարա... ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա.... Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան Հաղթանակի և... «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լ... Բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճ... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-... ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն ա... Միքայել Հայրապետյանը՝ Սամբոյի Եվրոպայի Ֆեդերա... Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է Ոստիկանները ձերբակալել են հրապարակ ներխուժած ... Մշակույթն է մեր զենքը, գոյության աղբյուրը. վի... ՔԿ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությա... Մի՛ նեղվեք ոչ մի բանից․ վստահ ասում եմ, վստահ... ՌԴ-ն կանի հնարավորը՝ կանխելու գլոբալ հակամարտ... Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գ... Օլիմպիական կրակը հասել է Ֆրանսիա ԱԺ խմբակցությունները պատրաստ են իմպինչմենտի գ... Խաղաղ անհնազանդության գործողություններ ենք ան... Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաս... Այստեղ ենք, կանգնելու եկեղեցու կողքին. ժողովո... ՔՊ խմբակցությունը պատասխանել է վարչապետի հրաժ... Գիշերելու ենք Հանրապետության հրապարակում. Բագ... Առաջին քայլը լինելու է ԱԺ-ով անվստահություն հ... Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհ... Պարզապես ժամանակ ես ձգում. Սրբազանը՝ Նիկոլ Փա... Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել ... Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազա... Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան... Բագրատ Սրբազանը եւս 15 րոպե ժամանակ տվեց Փաշի... Եկեղեցու տարածքում հայտնաբերված երեխայի վիճակ... Ուզում եմ ծնկած շնորհակալություն հայտնել իմ հ... ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Իսպանիայի ազգային գ... Միասին վերադարձնելու ենք մեր արժանապատիվ ապագ... Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, կարկուտի... Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆոռնիայի ն... Մեր սրտերում միշտ մնալու է Արցախ աշխարհ վերադ... Մեծապատի՛վ իմ ժողովուրդ, խլված եռատոնդ շնորհա... Մեկ ժամվա ընթացքում պատրաստ եմ հանդիպել և քնն... Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխե... Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին 1 ժամ ժամանա... Ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրա, ո՛չ իշխանություն... Հանրապետության հրապարակում համազգային հավաքը ... Ժամանակն է, որ եռագույնը հաղթի սեւ ու սպիտակի... Ջերմ ողջույններ, գրկախառնություններ ու օրհնու... Գյումրիում հարգել են ֆաշիզմի դեմ պայքարում ան... Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասավ Հանրապե... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ծաղկեպսակ է դրել «Հաղթանակ... «Լավ են արել, որ նախկինները միացել են, իրենք ... Այս ժողովուրդը վեր է կացել ու Տավուշից քայլել... Լևոն Թաթոյանը պաշտոն է ստացել ՀՀ քննչական կոմ... «Ժամանակն է փոփոխության»․ շարժմանը միացան Վար... Ճշմարտության երթը նաև հստակ ուղերձ է աշխարհին... «Եվրատեսիլ-2024» երգի մրցույթի երկրորդ կիսաեզ... Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրա... Չակնկալիքների այս պայքարում ես, այդուհանդերձ,... Քաղաքացիները սպասում են Բագրատ Սրբազանի առաջն... Հանրապետության հրապարակն այս պահին (տեսանյութ... «Ես Հայ առաքելական եկեղեցու կողքին եմ». Մասիս... Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայա... Վահան Քերոբյանի եղբայրը միացել է «Տավուշը հան... Միայն օրենքի սահմաններում ենք գործելու. ՀՀ ոս... Կառավարության շենքը շրջապատված է ոստիկանական ... Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթո... Լոս Անջելեսի հայ համայնքը միացել է Շարժմանը Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծ... Բագրատ Սրբազանի առաջնորդած երթն այս պահին Կոմ... Ռուսական արվեստի թանգարանը մի շարք միջոցառում... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասավ... ԵԱՏՄ երկրների ղեկավարները հավանություն են տվե... Պուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են ՀՀ որոշ... Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի,... Պատրաստ եմ, ձեռքերս բաց է, թող կալանավորեն ին... Կանադայի հայոց թեմն իր աջակցությունն է հայտնե... Այս պահին Թբիլիսյան խճուղում. «Տավուշը հանուն... Երթն առաջնորդում են նահատակ հերոսների ծնողներ... Շունը կծել է նախարարության բաժնի պետին, վերջի... Տոկաևն առաջարկել է ԵԱՏՄ-ում վերացնել փոխադարձ... «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկում է երթ՝ ... Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին, թո... Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Երևան Ժաննա Անդրեասյանն այցելել է Մադրիդի Պրադո ազգ... Եթե որևէ անօրինական հրաման եղավ՝ առաջին պատաս... Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում ... Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր... Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը, հավատա՛ և ոտքի՛ կ... Ապագա հաղթանակների և կայուն ու արժանապատիվ խա... Մայր Աթոռի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնո... ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Հաղթանակ... Ազատվենք այս իշխանությունից, գոնե մեր երեխեքի... Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկ... Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների... Նավթի գներն աճել են
Ամենաընթերցվածը
website by Sargssyan