Այս ժողովուրդը վեր է կացել ու Տավուշից քայլելով եկել ենք մայրաքաղաք, ոստիկաններն ի՞նչ պիտի անեն․ Բագրատ Սրբազան
Այս ժողովուրդը վեր է կացել ու Տավուշից քայլելով եկել ենք մայրաքաղաք, ոստիկաններն ի՞նչ պիտի անեն։ Այս մասին լրագրողներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Ո՞ւմ դեմ են հավաքել ոստիկանները։ Հավաքել են որ ինչ անեն, տղաներին անիմաստ գործից կտրել են։ Այս ժողովուրդը վեր է կացել ու Տավուշից քայլելով եկել ենք մայրաքաղաք, ոստիկաններն ի՞նչ պիտի անեն»,- նշեց նա։
Անդրադառնալով ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց կալանավորումներին՝ Սրբազանն ասաց․ «Այդ մարդկանց կալանավորել են իրենց քաղաքական հայացքների համար, որովհետև այն մեղադրանքները, որոնք ներկայացված են, մարդկանց ազատությունից զրկելու ոչ մի պատճառ չկա։ Ոչ մի երկրում կալանքը որպես պատժիչ միջոց չեն ներկայացնում»։
Անդրադառնալով այսօրվա հանրահավաքին՝ Բագրատ Սրբազանն ասաց․ «Ժողովրդի նվաստացումը երկար չէր կարող լինել, այսքան լուսավոր ու գեղեցիկ մարդիկ քո փտած վիճակով վերցնես ու էդ մարդկանց մտցնես այդ կարգավիճակի մեջ, հնարավո՞ր է այդպես։ Մենք որևէ մեկին մի բան ասե՞լ ենք։ Այս ժամանակահատվածում առանց ամաչելու ամենավերջին պիտակավորումները փակցրին։ Լուսավոր ու գեղեցիկ մարդիկ քո փտած վիճակով վերցնես ու էդ մարդկանց մտցնես այդ կարգավիճակի մեջ, հնարավո՞ր է այդպես»։