«Լիվերպուլի» ռեկորդը
«Լիվերպուլը» դարձել է անգլիական Պրեմյեր լիգայի պատմության մեջ առաջին թիմը, որը երկու մրցաշրջանում անընդմեջ հաղթում է Անգլիայի առաջնության առաջին վեց հանդիպումներում։
Պրեմյեր լիգայի 6-րդ տուրում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը Լոնդոնում 2։1 հաշվով հաղթել է «Չելսիին»։
Անցած մրցաշրջանից սկսած «Լիվերպուլն» արդեն 15-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Անգլիայի առաջնությունում։
Ընթացիկ մրցաշրջանի 6 տուրից հետո «Լիվերպուլը» երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ ունի 5 միավորի առավելություն։
7-րդ տուրում «Լիվերպուլը» սեպտեմբերի 28-ին կհյուրընկալվի «Շեֆիլդ Յունայթեդին»։