Հրաձգություն Վաշինգտոնում
Մեկ մարդ զոհվել, հինգը տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել հինգշաբթի Վաշինգտոնի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Այս մասին լրագրողներին ասել է Վաշինգտոնի ոստիկանության ներկայացուցիչ Սթյուարտ Էմերմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Հրաձգության հետեւանքով զոհվել է մեկ մարդ, հինգ հոգի տուժել է։ Նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ վիճակում»,- նշել է նա։
Պատահարի վայրը, որը գտնվում է Սպիտակ տնից երեք կիլոմետր հեռավորության վրա, շրջապատել են ոստիկանները։ Հրաձգությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 22.30-ին։