Ֆիլիպինների նախագահը խոշոր պարգևներ է առաջարկում սխալմամբ ազատ արձակված մարդասպանների և բռնաբարողների դիմաց
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոշոր պարգևներ է առաջարկում սխալմամբ ազատ արձակված մարդասպանների և բռնաբարողների դիմաց, որոնք ազատվել են՝ ուղղիչ բյուրոյում նշելով, որ երջանիկ կլինեն, եթե իրենց մեռած գտնեն, ոչ թե՝ ողջ, հայտնում է AFP-ը։
Նրա խոսքերով, նման յուրաքանչյուր դատապարտյալի համար կառաջարկվի միլիոն պեսոյի (19 175 դոլար) պարգև։ «Մեկ միլիոնի մրցանակը հասանելի է նրան, ով կարող է բռնել նրանց կենդանի կամ մեռած։ Սակայն, հնարավոր է, մեռածը լավագույն տարբերակը կլինի։ Այդ դեպքում ես կվճարեմ ժպտալով»,- լրագրողներին ասել է նախագահը։
Սակայն արդարադատության նախարար Մենարդո Գեւարան կոչ է արել Դուտերտեի հայտարարությունը տառացիորեն չընդունել։
Խոսքը սխալմամբ ազատ արձակված 2000 հանցագործների մասին է։