18 մետրանոց «ջրային հրեշը» սարսափեցնում է չինացիներին
Չինաստանում տեղի բնակիչներին լրջորեն անհանգստացրել է 18 մետրանոց «ջրային հրեշի» հայտնվել, հաղորդում է Mirror Online պարբերականը։
Հրեշին նկատել են Յանցզի գետում՝ Հուբեյ նահանգում գտնվող աշխարհի ամենախոշոր ՀԷԿ-ում։
Նշվում է, որ հրեշի գույնը սև է, երկարությունը՝ 18․2 սմ։ Փորձագետների կարծիքով՝ դա կարող է ջրային օձ լինել, քանի որ, ականտեսների խոսքով, կենդանին օձի նման շարժվել է ջրի մակերևույթով։
Կարծիք կա նաև, որ «ջրային հրեշն» իրականում ռետինի կտոր է, որն օգտագործում են փչովի նավակներ պատրաստելու համար։