Կոկորինն ու Մամաևը պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել
Ռուսաստանցի ֆուտբոլիստներ Պավել Մամաեւն ու Ալեքսանդր Կոկորինն ազատ են արձակվել բանտից։
Հիշեցնենք, որ 2018թ․ հոկտեմբերի 8-ին ռուս ֆուտբոլիստները Մոսկվայում ծեծել էին ռուսական Առաջին ալիքի հաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդին՝ նրան հասցնելով գանգուղեղի ծանր վնասվածքներ: Դրանից հետո Կոկորինն ու Մամաեւը սրճարանում հարձակվել էին Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ներկայացուցիչ Դենիս Պակի վրա:
Կոկորինը դատապարտվել էր 1,6 տարվա, Մամաեւը՝ 1,5 տարվա ազատազրկման։
Դատարանը բավարարել էր նրանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը։