Մեսիի հայրը Մայամիի «Ինտերի» հետ քննարկել է որդու հնարավոր տրանսֆերը
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հայրը Լոնդոնում հանդիպել է Մայամիի «Ինտերի» մարզական տնօրեն Փոլ Մաքդոնոհի հետ։
Կողմերը քննարկել են 32-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը անգլիացի Դեւիդ Բեքհեմի ակումբ, հաղորդում է The Sun-ը։
«Ինտեր Մայամին» հաջորդ տարի նորամուտը կնշի հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի առաջնությունում։
Անցած մրցաշրջանում Մեսին «Բարսելոնայում» մասնակցել է 50 հանդիպման, խփել 51 գոլ, կատարել 22 գոլային փոխանցում։