Այս տարի լրանում է իմ ամուսնության 10 տարին. Սիրուշո (լուսանկարներ)
Երգչուհի Սիրուշոն Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է իր հարսանեկան հավաքածուից նոր լուսանկարներ` նշելով, որ այս տարի լրանում է իր ամուսնության 10 տարին:
«Պատահական չէ, որ հենց հիմա եմ ներկայացնում հարսանեկան հավաքածուն: Այս տարի լրանում է իմ ամուսնության 10 տարին: Մի մարդու հետ, ով արդեն երկար տարիներ լավագույն ընկերս է,ում ազնվությամբ ու խելացիությամբ չեմ դադարում հիանալ ու հպարտանալ»,- լուսանկարներին կից գրել է երգչուհին:
Հիշեցնենք, որ Սիրուշոն ամուսնացած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի հետ: Զույգն ունի երկու որդի: