Մերտենս. Լուկակուն կարևոր ֆուտբոլիստ կդառնա «Ինտերի» համար
Իտալական «Նապոլիի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Դրիս Մերտենսը խոսել է ազգային հավաքականում իր խաղընկեր Ռոմելու Լուկակուի՝ Միլանի «Ինտեր» տեղափոխության մասին:
«Լուկակուն կարևոր ֆուտբոլիստ կդառնա «Ինտերի» համար: Նա մեծ նպատակներ ունի Իտալիայում և շատ մոտիվացված է: Վստահ եմ, որ Լուկակուն շատ կարճ ժամանակ անց ցույց կտա իր լավագույն խաղը»,- Tuttomercato-ի հաղորդմամբ՝ ասել է Մերտենսը:
«Ինտերը» Լուկակուի տեղափոխության դիմաց «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել է 65 միլիոն եվրո: Անգլիական ակումբը ևս 12 միլիոն եվրո կստանա բոնուսների տեսքով:
26-ամյա Լուկակուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես էր գալիս 2017 թվականից: