Կայենայի օդանավակայանում անվտանգության աշխատակիցները կալանավորել են Լեհաստանի քաղաքացու, որը փորձում էր բեռան մեջ ինքնաթիռ մտցնել մոտ 100 տարանտուլ-սարդեր
Կայենայի (Հարավային Ամերիկայում գտնվող Ֆրանսիական Գվիանայի մայրաքաղաքը) օդանավակայանում անվտանգության աշխատակիցները կալանավորել են Լեհաստանի քաղաքացու, որը փորձում էր բեռան մեջ ինքնաթիռ մտցնել մոտ 100 տարանտուլ-սարդեր, տեղեկացնում է Nat-geo-ն։
Մաքսավորները տեղեկացրել են, որ տղամարդու պայուսակում 38 մեծ եւ մոտ 50 երիտասարդ առանձնյակներ կային, ինչպես նաեւ ձվերով լի տասնյակ բոժոժներ։ Տարանտուլներին պլաստիկե շշերում տեղավորելով՝ լեհը փորձել էր հայտնվել Փարիզ ուղեւորվող չվերթում։ Տղամարդն իրեն ներկայացրել է որպես մեկը, որը «տարված է միջատներով»։
Կենդանի տարանտուլներ եւ կարիճներ տեղափոխելն արգելված չէ ֆրանսիական օրենսդրությամբ, բայց կարգավորվում է, քանի որ որոշ տեսակներ, այդ թվում տարանտուլները, հատուկ պահպանվող կարգավիճակ ունեն։