Հայտնի են տարվա լավագույն դարպասապահի կոչման երեք հավակնորդների անունները. ՖԻՖԱ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով տարվա լավագույն դարպասապահի մրցանակին հավակնում են Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերը և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի դարպասապահ Էդերսոն Մորաեսը:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին Միլանում։
2018 թվականին լավագույն դարպասապահի կոչմանն արժանացավ բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան: