Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է տվյալներ նոր ուսումնական տարվա մասին (Տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է տվյալներ նոր ուսումնական տարվա մասին:
2019-2020 ուստարում Երևանի հիմնական և միջնական դպրոցներ կհաճախի 98 հազար 458 աշակերտ, որից 11 հազար 860-ը առաջին դասարանցիներ են:
Այս ուսումնական տարում համայնքային դպրոցներում սպասվում են մի շարք նոր նախաձեռնություններ. Սեպտեմբերից դպրոցները կտեսակավորեն աղբը և կառանձնացնեն թուղթը: Քաղաքապետարանը քննարկում է բուֆետների միասնական համակարգի ներդրման հարցը, այն կլինի առանց կանխիկ դրամի շրջանառության:
Այս տարի մի շարք առարկաների կիսվել են երկու մասին և պայուսակները թեթև կլինեն: