Կիպրոսի Լառնակա քաղաքում մնացած հայ տուրիստները վերադարձել են Հայաստան
Կիպրոսի Լառնակա քաղաքում մնացած ՀՀ քաղաքացիները լուսադեմին վերադարձել են Հայաստան: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Կիպրոսում մնացած քաղաքացիներից Քրիստինե Մնացականյանը:
«Լուսադեմին մենք հայկական անձնակազմով ինքանթիռով հասել ենք Երեւան, տուրօպերատորի հետ կապ չենք հաստատել: Բոլոր ուղեւորները այդ ինքնաթիռով վերադարձել են»,-ասաց նա:
Հիշեցնենք, ՀՀ քաղաքացիները, ովքեր մեկնել էին հանգստանալու, երեկ մնացել էին Կիպրոսի Լառնակա քաղաքում: Հայաստանի ավիաընկերությունը՝ «Սպուտնիկ թրեվլը», որը պետք է նրանց վերադարձներ Հայաստան, իրենց զանգերին չէր պատասխանում: