Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել US Open-ում
Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում մրցել է Պրինցիլ Հոնի հետ:
7:6, (7:4), 6:4 հաշվով Գասպարյանը հաղթանակ է տարել 1 ժամ 36 րոպե տևած պայքարում:
ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջանում Մարգարիտա Գասպարյանի մրցակիցը կլինի բրիտանացի Յոհանա Կոնտան: