«Դոն Կիխոտ» ռեստորանի գլխավոր տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը և «Մաքս» սուպերմարկետի սեփականատեր Սահակ Վարդանյանը տարաձայնություններ են ունեցել
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Շենգավիթում օգոստոսի 25-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
«Դոն Կիխոտ» ռեստորանի գլխավոր տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը և «Մաքս» սուպերմարկետի սեփականատեր Սահակ Վարդանյանը տարաձայնություններ են ունեցել։ Դեպքի օրը՝ օգոստոսի 25–ին Հովհաննիսյանը Վարդանյանին հրավիրել է «Դոն Կիխոտ» ռեստորան՝ հարցեր պարզաբանելու։ Խոսակցությանը մասնակցել է թաղային հեղինակություն համարվող Համբարձում Առաքելյանը և այլ անձինք։
Վիճաբանությունը շարունակվել է դրսում և ավարտվել փոխհրաձգությամբ։
Տարածքում առկա տեսախցիկները ֆիքսել են կատարվածը։ Իրավապահներն այժմ փորձում են անհատականացնել միջադեպի մասնակիցների գործողությունները։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ երեկ ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի Դոն-Կիխոտ ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության փորձը) կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը): Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի որոշմամբ՝ կազմվել է քննչական խումբ:
Կատարվում է քննություն։
Շենգավիթում տեղի ունեցած կրակոցներից տուժածին վիրահատել են:
Operativ րատվականը տեղեկացրել էր նաև, որ Շենգավիթում հնչած կրակոցների գործով ձերբակալվածը Դոն-Կիխոտի տնօրենն է: