Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում հրդեհը մարվել է, հրդեհի և ծխացող նոր օջախներ չեն հայտնաբերվել
Օգոստոսի 26-ին, 07:47-ի դրությամբ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, հրդեհի և ծխացող նոր օջախներ չեն հայտնաբերվել:
Հրդեհը մարվել է 11:08-ին:
Ավելի վաղ՝ օգոստոսի 23-ին, ժամը 12:07-ին Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում հրդեհ էր բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին: Դեպքի վայրում սահմանվել է հերթապահություն (20 փրկարար):