Աբխազիայի նախագահի թեկնածուներ Խաջիմբան և Կվիցինիան երկրորդ փուլ են անցել
Աբխազիայի նախագահի թեկնածուներ՝ երկրի գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան եւ ընդդիմադիր «Ամցախարա» կուսակցության նախագահ Ալխաս Կվիցինիան անցել են երկրորդ փուլ, երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Ըստ օրենսդրության՝ երկրորդ փուլը պետք է անցկացվի 2 շաբաթվա ընթացքում:
«Առաջին փուլի արդյունքներով ոչ մի թիվ դեռեւս չենք հրապարակել: Մենք որոշել ենք 2 թեկնածուներին, երկրորդ փուլը, իսկ մանրամասների մասին կհայտնեմ ճեպազրույցի ժամանակ: Երկրորդ փուլ են անցել Խաջիմբան եւ Կվիցինիան»,- ասել է ԿԸՀ նախագահ Թամազ Գոգիան:
Քիչ առաջ Operativ լրատվականը հասյտնեց, որ Ռաուլ Խաջիմբան առաջատար է Աբխազիայի նախագահական ընտրություններում առաջատար է: