Կրում ենք «Great Armenia» polo association ընկերության արտադրած վերնաշապիկներ՝ Կիլիկիան Հայաստանի զինանշանով. Նիկոլ Փաշինյանի գրառումը
Կրում ենք «Great Armenia» polo association ընկերության արտադրած վերնաշապիկներ՝ Կիլիկիան Հայաստանի զինանշանով և Տիգրան Մեծի պատկերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից հրապարակել իր եւ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի լուսանկար՝ հայկական բրենդի վերնաշապիկներով։
Վարչապետը հետգրությամբ հայտնել է, որ իրեն շատ լավ է զգում «ՆանՄան» ընկերության ջինսերով․ «Գնի՚ր հայկականը, կրիր հայկականը»,- գրել է նա։