Նեյմարի տեղափոխության դեպքում Ռոդրիգոն կհեռանա «Ռեալից»
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը շարունակում է բանակցել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ թիմի հարձակվող Նեյմարի տեղափոխության վերաբերյալ, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Նեյմարի տեղափոխության դեպքում «Ռեալը» ստիպված կլինի վարձակալության հանձնել թիմի բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյին:
Ռոդրիգոն «Ռեալ» է տեղափոխվել ամռանը՝ բրազիլական «Սանտոսից»: 19-ամյա հարձակվողի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը:
«Ռեալը» Ռոդրիգոյի տեղափոխության դիմաց վճարել է շուրջ 40 միլիոն եվրո: