Դերասանուհի, մոդել և պարուհի Քրեսիդա Բոնասը, արքայազն Հարիի նախկին ընկերուհին, ամուսնանում է
Դերասանուհի, մոդել և պարուհի Քրեսիդա Բոնասը, արքայազն Հարիի նախկին ընկերուհին, ամուսնանում է: Եվ նույնիսկ ցուցադրել է ադամանդե մատանին, հաղորդում է Daily Mail-ը:
Նրա ընտրյալը անշարժ գույքի գործակալ Հարի Ուենթվորթ-Սթենլին է: Հատկանշական է, որ հենց նրա հետ էր հանդիպում Քրեսիդան՝ նախքան արքայազնի հետ հարաբերություններ հաստատելը: Երկու տարի առաջ նրանք նորից սկսել են հանդիպել:
Քրեսիդան արքայազն Հարիի հետ հանդիպել է երեք տարի՝ 2012-2015թթ.: Աղբյուրները հայտնում են, որ Աֆղանստանում ծառայելիս արքայազնը նամակներ է գրել Քրեսիդային:
Չնայած նրանք բաժանվել են, իսկ Հարին ամուսնացել է և նույնիսկ հայր դարձել, պապարացիները միևնույնն է դեռ հետապնդում են նրա նախկին ընկերուհուն, և ոմանք նույնիսկ բացահայտորեն զղջում են, որ արքայազնի ընտրությունը կանգ է առել Մեգան Մարքլի վրա: Հատկանշական է, որ Քրեսիդան և Հարին ընկերներ են մնացել, նա նույնիսկ մասնակցել է արքայազնի հարսանիքին, և հիմա լրագրողներին հետաքրքրում է, արդյոք պալատը պատասխան հրավեր կստանա: