Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 82 հրշեջ (Տեսանյութ և լուսանկարներ)
Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին երեկ ժամը 23:20-ի դրությամբ մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության չորս օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 82 հրշեջ-փրկարար), անտառտնտեսության 18 աշխատակից և մոտ 75 տեղի բնակիչ:
Ժամը 18:30-ի դրությամբ այդ տարածքում այրվում էր մոտ 150 հա խոտածածկույթ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ-ում, օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկ տարածք: