Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է. Յուրգեն Կլոպ
Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի բացառել, որ մի քանի տարի հետո կավարտի կարիերան։
«Իմ գլխավոր նպատակն է շարունակել այնպես, ինչպես հիմա է։ Ես հավանում եմ այն ամենը, ինչ տեղի է ունենում այժմ։
Եթե 2-3 տարի հետո կարիերաս ավարտվի՝ շատ չեմ զարմանա։ Ես չեմ պնդում, որ այդպես կլինի, բայց ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է»,- 52-ամյա Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը։
Յուրգեն Կլոպը մարզչական կարիերան սկսել է գերմանական «Մայնցում» 2001-ին։ 2008-ին գլխավորել է Դորտմունդի «Բորուսիան», 2015-ից աշխատում է «Լիվերպուլում»։