Նովակ Ջոկովիչի սենսացիոն պարտությունը
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը սենսացիոն պարտություն կրեց Ցինցինատիում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչում։ Սերբ թենիսիստը մրցեց 9-րդ համար Դանիիլ Մեդվեդեւի հետ։ Ռուսաստանցի մարզիկը հաղթեց 1 ժամ 43 րոպեում՝ 3:6, 6:3, 6:3։
Եզրափակիչում Դանիիլ Մեդվեդեւի մրցակիցը կլինի բելգիացի Դավիդ Գոֆենը, որը կիսաեզրափակիչում 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել ֆրանսիացի Ռիշար Գասկեին։
Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 18-ին։
Տեսանյութն՝ այստեղ: