Ալյասկայում կլիմայի փոփոխություններ ենք տեսնում եւ զգում. կենսաբան Ստեֆանի Քուին-Դեւիդսոն
Ալյասկայի որոշ հատվածներում աննախադեպ շոգը կարող էր սաղմոնների զանգվածային մահվան պատճառ դառնալ՝ կարծում են գիտնականները, հաղորդում է Independent-ը:
Ձկների մեծ մասը վաղաժամ սատկել է Ալյասկայի գետերում:
Գիտնականները կարծում են, որ պատճառն աննախադեպ շոգն է, որը պատուհասել էր Ալյասկային մեկ ամիս առաջ:
«Այստեղ՝ Ալյասկայում, կլիմայի փոփոխություններ ենք տեսնում եւ զգում»,- ասել է կենսաբան Ստեֆանի Քուին-Դեւիդսոնը:
Facebook-ում գիտնականը հրապարակել է ուսումնասիրությունը, որն անցկացրել է հուլիսին այլ գիտնականների հետ:
Նրանք ուղեւորվել էին Կոյոնուկ գետ եւ առնվազն 850 սատկած սաղմոն հայտնաբերել 200 մղոն երկարությամբ հատվածում: Հետազոտողների խոսքով՝ սաղմոնների զանգվածային մահը նորմալ է համարվում բուծումից հետո, սակայն այս դեպքում դրանք սատկել են, երբ պատրաստվում էին ձվադրել: