Դիետա «Լուցկի»
Տվյալ սննդակարգն իրենից ներկայացնում է բուսակերական սննդակարգի բավականին հաշվեկշռված տարբերակ: Ճաշացանկը բավականին հագեցնող է, բայց արագ են նիհարում: Սակայն մեկ շաբաթից երկար այն մի կիրառեք եւ ոչ ավելի հաճախ, քան ամիսը 1 անգամ:
1 օրվա ճաշացանկ
Նախաճաշ.
Պատրաստեք վարսակի կամ որեւէ այլ շիլա (բացի սպիտակաձավարից): Շիլայից հետո հոտավետ բուսական թեյ խմեք լորու ծաղկով, անանուխով եւ սուսամբարով: Շաքար մի ավելացրեք ոչ շիլային, ոչ էլ ըմպելիքին:
Ճաշ.
Բանջարեղենով ապուր եփեք. հավի արգանակի մեջ լցրեք կտրատված բանջարեղեն (բազուկ, կարտոֆիլ, գազար, կաղամբ եւ այլն): 20-25 րոպե եփեք դանդաղ կրակի վրա: Ապուրից հետո կարելի է խնձոր ուտել կամ մի բաժակ առանց շաքարի մածուն խմել:
Ընթրիք.
Բանջարեղենով վինեգրետ կամ այլ աղցան բանջարեղենից եւ մրգերից: Օրինակ` գազարից եւ խնձորից, մեղրով եւ հունական ընկույզով. գազարը եւ խնձորները տաշեղաձեւ կտրատեք, խառնեք քիչ քանակությամբ մեղրի հետ եւ վրան մանրացրած հունական ընկույզ ավելացրեք: Եթե միայն աղցանը քիչ լինի, մի բաժակ մածուն խմեք կամ էլ ոչ քաղցր յոգուրտ:
Գիշերը.
Մի բաժակ ցանկացած տեսակի մրգային հյութ: