Նյու Յորքում աշխատանքից ազատել են օդանավակայանի անվտանգության աշխատակցին, որը ճանապարհորդին այլանդակ է անվանել (Տեսանյութ)
Գրեյթեր Ռոչեսթեր միջազգային օդանավակայանի անվտանգության աշխատակցին աշխատանքից ազատել են տարօրինակ արարքից հետո, երբ նա մաքսային զննությունն անցած ճանապարհորդին հանձնել է գրություն, որտեղ գրված է եղել. «Դու այլանդակ ես», հայտնում է Fox News- ը:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի վերջին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: Ճանապարհորդ Նիլ Սթրասներին մոտեցել է անծանոթ աշխատակցուհի եւ նրան ձեռագրով գրված գրություն փոխանցել, որտեղ գրված է եղել. «Դու այլանդակ ես»:
Սթրասները պատմել է, որ մաքսային զննության ժամանակ նրա մոտ խնդիրներ չեն ծագել, նա վերցրել է գրությունը եւ գնացել, երբ աշխատակցուհին գոռցել է նրա հետեւից. «Դու պատրաստվում ես բացե՞լ գրությունը»:
Տարօրինակ միջադեպի տեսանյութը սոցցանցերում տարածվել է եւ դիտվել 2200 անգամ: