«Բարսելոնայի» դարպասապահը վիրահատվել է
Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Նորբերտու Նետոն օգոստոսի 13-ին վիրահատվել է, հայտնում է Իսպանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը:
Նետոյի վիրահատությունը հաջող է անցել, և ֆուտբոլիստը կկարողանա վերսկսել մարզումները 6-8 շաբաթ անց:
Հիշեցնենք, որ Նետոն ԱՄՆ-ում «Նապոլիի» հետ խաղին նախորդած մարզման ընթացքում վնասել էր ձախ դաստակը:
«Բարսելոնան» օգոստոսի 11-ին տեղի ունեցած ընկերական խաղում «Նապոլիի» նկատմամբ առավելության էր հասել 4:0 հաշվով: