Ես վարկանիշի հետևից չեմ ընկնում, մեր պետական շահն ինչ կա, դրանով եմ խոսում. Սամվել Բաբայան (Տեսանյութ)
Նրանք, ովքեր վարկանիշով են մտածում, թող մեկ–մեկ ջուր խմեն, կամ բերաններում ջուր հավաքեն, չասեն իրական պատկերը: Լրագրողների հետ զրույցում այսօր՝ օգոստոսի 12-ին, այսպես արձագանքեց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը լրագրողի հարցին՝ արդյոք երբ ասում է՝ Մարտի 1-ին կրակելու հրամանը Ռոբերտ Քոչարյանը չի տվել, չի վախենում, որ դա կազդի իր վարկանիշի վրա։
«Ես քաղաքական գործիչ եմ և զբաղվում եմ քաղաքականությամբ, մեր պետական շահն ինչ կա, դրանով եմ խոսում, թե վարկանիշը կիջնի, կբարձրանա, դրա հետևից չեմ ընկնում։ Նրանք, ովքեր վարկանիշով են մտածում, թող մեկ–մեկ ջուր խմեն, բերաններում ջուր հավաքեն, չասեն իրական պատկերը»,– ասաց նա։
Բաբայանը նաև նշեց, որ ինքը չի ասել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։
«Դատը կլինի, մեր դիրքորոշումը կարտահայտենք։ Բայց ես որևէ տեղ չեմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է»,– նշեց նա։