Արտակարգ դեպք Երևանի «Ձկան խանութ»-ի տարածքում. 33 ամյա քաղաքացին կոտրել է ճաղավանդակները, կանգառի սյուները և հարձակվել մարդկանց վրա
Օգոստոսի 9-ին, ժամը 03.27-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Ձկան խանութի» մոտ մեկը կոտրում է ճաղավանդակները, կանգառի սյուները և հարձակվում է մարդկանց վրա: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի ինքնությունը: 33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր: