Պայքար կոռուպցիայի և խծբ-ի դեմ. ԵՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը հաշվետվություն է ներկայացրել բուհի բարեփոխումների մասին
Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը հաշվետվություն է ներկայացրել նշանակման պահից 7 ամսվա աշխատանքի վերաբերյալ:
Նրա խոսքով՝ երկրում տնտեսական կադրերի պակաս կա, այդ պատճառով բուհի ծրագրերը եւ մոտեցումները պայմանավորված են իրավիճակը փոխելու ձգտումով:
«Հանդիպելով խոշոր գործատուների հետ, ես համոզվեցի, որ նրանց մեծ մասը կրկնում է նույն միտքը, որ բուհի շրջանավարտները պատրաստ չեն աշխատանքին:
Նրանց խոսքով՝ այդ բուհի դիպլոմի առկայությունը բոլորովին չի նշանակում առավելություն, բայց, հակառակը՝ գործնականում ոչինչ չի նշանակում:
Նախորդ տարիներին կադրերի պատրաստման պաշտոնական մոտեցումը գերակշռում էր», - կարծում է Հայրապետյանը:
Նորարարությունների թվում երեք անգամ՝ ժամում 1.5 հազարից մինչեւ 4.5 հազար դրամով, դասախոսների վարձատրության բարձրացումն է: Դա լիարժեք չի լուծում ուսուցման հետ կապված խնդիրները, սակայն բարձրացնում է շահագրգռվածությունը, կարծում է ռեկտորի պաշտոնակատարը:
Բացառված է ցանկացած միջամտություն եւ միջնորդություն, ամեն դեպքում, այլեւս զանգվածային բնույթ չի կրում: Հունվարյան քննաշրջանի արդյունքներով մոտ 125 ուսանող հեռացվել է բուհից՝ չկարողանալով ինքնուրույն քննություն հանձնել, ասաց Հայրապետյանը:
Ընդ որում նա խոստովանեց, որ քննական շրջանում աջակցելու հարցով մոտ 30-40 զանգ է ստանում, սակայն մերժում է: Ռեկտորի պաշտոնակատարը վստահեցնում է, որ ուսանողների վարքը նույնպես փոխվել է. չկա ոչ մի ուսսանող, որն առանց համապատասխան գիտելիքների կարող է քննության համար գնահատական ստանալ:
Փոխվել է դասախոսությունների ոճը: Ըստ Հայրապետյանի՝ 21-րդ դարում, չի կարելի թելադրելով դասախոսություն կարդալ, դա ժամանակի եւ ուժերի զուր վատնում է՝ ընդ որում նվազագույնի է հասցվում տեղեկատվական տեխնոլոգիաների նշանակությունը:
Առաջին անգամ ներդրվել է ուսանողական աշխատանքի ինստիտուտը, այսինքն՝ ուսանողներն աշխատանքի են ընդունվում պրակտիկայի համար, ամրապնդվում է գործատուների հետ կապը, ստեղծվել է շրջանավարտների համար բազա՝ ներուժը լավագույն կերպով օգտագործելու համար: Բազայում ներառվել են մոտ 800 շրջանավարտների տվյալներ:
Մշակվել են նոր մագիստրոսկաան ծրագրեր, դասախոսների մրցույթներ են անցկացվում: Արդեն կարելի է խոսել մրցույթի դրական արդյունքի մասին եւ եթե սեպտեմբերից դրանք սկսվեն, արդյունքը շատ լավ կլինի, վստահ է Հայրապետյանը: