Եմենցի սեպարատիստները գրավել են ռազմական ճամբարներն ու նախագահական պալատը
Եմենցի սեպարատիստները գրավել են Ադեն նավահանգստային քաղաքն ու նախագահական պալատը: Ուժերը, որոնք միավորված են ԱՄԷ-ի կողմից աջակցություն ստացող Հարավային անցումային խորհրդի հետ, հայտարարել են, որ այժմ վերահսկում են զինվորական ճամբարներն ու նախագահական պալատը։
Սեպարատիստների ներկայացուցիչը հայտնել է, որ նախագահական պալատը գրավվել էր առանց կրակի։ Կառավարությունը «հեղաշրջում» է անվանել տեղի ունեցածը ։
Այդ դեպքերի հետևանքով տարաձայնություններ են առաջացել կոալիցիայում, որը ղեկավարվում է Սաուդյան Արաբիայի կողմից հուսիթների դեմ պայքարում։
Կոալիցիան կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակոցները քաղաքում և հայտարարել է, որ ռազմական ուժ կկիրառի բոլորի նկատմամբ, ովքեր կխախտեն այդ կոչը։
Սեպարատիստները հրադադարի համար համաձայնություն են տվել, որն ուժի մեջ է մտնելու կիրակի։
Ադեն հարավային նավահանգստային քաղաքը նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի կառավարության ժամանակավոր նստավայրն է։ Ինքը՝ նախագահը, գտնվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում։