Տարանտինոյի սիրելի ռեժիսորը Թիմուր Բեկմամբետովն է (Տեսանյութ)
Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտնել է, որ իր սիրելի ռուս ռեժիսորը Թիմուր Բեկմամբետովն է։ Կուլտային կինոգործիչը թեմայի վերաբերյալ իր մտքերը ներկայացրել է «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում՝ Մոսկվա այցի շրջանակներում՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը ներկայացնելու համար։
«Պաշտում եմ նրա «Գիշերային պահակախումբ»-ը։ Կարծում եմ՝ դա ֆանտաստիկ ֆիլմ է։ Ի դեպ, ես դիտել եմ նրա՝ ավելի վաղ նկարահանված ֆիլմերը, օրինակ՝ «Գլադիատրիկս»-ը։ Այն եւս հիասքանչ է»,- ասել է ռեժիսորը։
Խոսելով խորհրդային ժամանակաշրջանի կինեմատոգրաֆիստ գործիչների մասին՝ ռեժիսորը մատնանշել է Սերգեյ Էյզենշտեյնին եւ 1938թ.-ին թողարկված նրա «Ալեքսանդր Նեւսկի» ֆիլմը։ «Հնարավոր չէ չսիրել նրա աշխատանքները։ Նրա «Ալեքսանդր Նեւսկի»-ն պարզապես անիրական է։ Սառած լճում մարտի տեսարանը միայն գլուխգործոց է»,- տպավորությունների մասին խոսել է Քվենտին Տարանտինոն։
Այս պահին Տարանտինոյի վերջին նախագիծը «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմն է։ Այն պատում է հայտնի դերասան Ռիկ Դալտոնեի (Լեոնարդո դի Կապրիո) եւ նրա դուբլյուրի՝ Կլիֆի (Բրեդ Փիթ) մասին, որոնք Հոլիվուդի փոխվող աշխարհում փորձում են իրենց տեղը գտնել։ Ֆիլմը վարձույթում է հայտնվել հուլիսի 26-ին։ Հուլիսի սկիզբին ռեժիսորը պնդում էր, որ տասներորդ ֆիլմը չի նկարի, եթե հանդիսատեսը «Մի անգամ Հոլիվուդում»-ը լավ ընդունի։