Ատամբաևը շնորհակալություն է հայտնել գրոհի ժամանակ իրեն պաշտպանած կողմնակիցներին
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը շնորհակալություն է հայտնել կողմնակիցներին, որոնք թույլ չեն տվել նստավայրի գրոհի ժամանակ իրեն ձերբակալել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հստակեցվում է, որ նա անչափ շնորհակալություն է հայտնել հասարակ ղրղզներին, որոնք պաշտպանել են իրեն։
«Մենք այն ժողովուրդը չենք, որը կապրի ծնկի իջած»,-հավելել է նա։
Նա նաև հավելել է, որ «խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակ բացելն ուժայինների համար վատ ավարտ կարող է ունենալ»։
Հիշեցնենք, երեկվանից լարվածմ իրավիճակ է Ղրղզստանում:
Operativ լրատվականը հաղորդել էր, որ Ղրղզստանի նախկին նախագահ Ատամբաևը ձերբակալվել էր. հատուկջոկատայինները գրոհել էին նրա տունը:
Operativ լրատվականը հաղորդել էր նաև, որ երեկ Ղրղզստանում Ատամբաևի տան մոտ հատուկ օպերացիայի ժամանակ հատուկջոկատային է զոհվել, 23 մարդ վիրավոր է :
Ղրղզստանի նախագահը ստիպված էր եղել դադարեցնել արձակուրդը և վերադառնալ :
Ղրղզստանում առավոտից սկսվել է Անվտանգության խորհրդի նիստը :
Հիշեցնենք նաև, որ Ղրղզստանում անկարգությունների ժամանակ տուժածների թիվը հասել է 52-ի :