Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորը հերքել է նախկին նախագահի ձերբակալության մասին տեղեկությունը
Ղրղզստանի խորհրդարանի պատգամավոր Իրինա Կարամուշկինան հերքել է երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալության մասին տեղեկությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գործակալությունը՝ հղում անելով ղրղզական ԶԼՄ-ներին, հայտնում է, որ Աթամբաեւի տան մոտ կրակոցներ եւ պայթյուն է լսվել:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Աթամբաեւի տունը հոսանքազրկվել է:
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ Ղրղզստանի նախկին նախագահ Ատամբաևը ձերբակալվել է, հատուկջոկատայինները գրոհել են նրա տունը:
Շենքում գտնվել են նախկին նախագահի աջակիցները, որոնցից մի քանիսը վնասվածք է ստացել: Ականատեսները հայտնել են 10 վիրավորի մասին: Աթամբաևի աջակցիները հաստատել են նախկին նախագահի ձերբակալությունը: