Քվենտին Տարանտինոն նշել է՝ որն է իր ամենասիրելի ռուսական ֆիլմը
Մոսկվայում մամուլի ասուլիսի ընթացքում Քվենտին Տարանտինոն անվանել է իր ամենասիրելի ռուսական ֆիլմը։
Տարանտինոյի խոսքով՝ մանուկ հասակում իրեն շատ է դուր եկել Վլադիմիր Չեբոտարեւի եւ Գենադի Կազանսկու «Երկկենցաղ մարդը» ֆիլմը։ «Ես չգիտեի, որդա ռուսական ֆիլմ է, բայց այն տեսել եմ հեռուստացույցով, ու այն ինձ շատ է դուր եկել»,- ասել է Տարանտինոն։
Մոսկվայում Քվենտին Տարանտինոն ներկայացնում է իր նոր՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը։ Օրերս Կրեմլում նրա համար էքսկուրսիա է անցկացրել Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին։