Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին այրվել է բեռնատար ավտոմեքենա
Տավուշի մարզի Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին այրվել է բեռնատար ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։
Օգոստոսի 7-ին, ժամը 16:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա: